Jump to content

Զենոն Էլեացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զենոն Էլեացի
Ζήνων ὁ Ἐλεάτης
Ծնվել էմոտ մ. թ. ա. 490[1] Վելիա, Հին Հունաստան[1]
Մահացել էմոտ մ. թ. ա. 425[1] Վելիա, Հին Հունաստան[1]
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս և գրող
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն
Ազդվել էՊարմենիդես
ՈւսուցիչՊարմենիդես
 Zeno of Elea Վիքիպահեստում

Զենոն Էլեացի (հին հունարեն՝ Ζήνων ὁ Ἐλεάτης, մոտ մ. թ. ա. 490[1], Վելիա, Հին Հունաստան[1] - մոտ մ. թ. ա. 425[1], Վելիա, Հին Հունաստան[1]), հին հույն փիլիսոփա, Պարմենիդեսի աշակերտը։ Հայտնի է իր ապորիաներով, որոնց միջոցով փորձել է ապացուցել շարժման, տարածության և բազմության անհնարինությունը։ Քննարկումները, որոնք ի հայտ եկան նրա այդ պարադոքսալ մտավարժանքների արդյունքում, էապես խորացրեցին այնպիսի ֆունդամենտալ հասկացությունների մասին պատկերացումները, ինչպիսիք են՝ բնության մեջ դիսկրետայինն և անընդհատը, ֆիզիկական շարժման և նրա մաթեմատիկական մոդելի ադեկվատությունը և այլն։ Այդ քննարկումները շարունակվում են առ այսօր։

Զենոնի երկերը մեզ չեն հասել։ Նրա հայացքների և աշխատությունների մասին սկզբնաղբյուրի դեր են կատարում Արիստոտելը և նրա անտիկ մեկնաբանների երկերը։ Զենոնը նաև Պլատոնի «Պարմենիդես» երկխոսության գործող անձերից մեկն է, հիշատակվում է նաև Դիոգենես Լաերտացու, Պլուտարքոսի, բյուզանդական Սուդա հանրագիտարանում և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զենոն Էլեացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 686


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy