Էլամերեն, էլամցիների լեզուն։ Ցեղականությունը դեռևս պարզված չէ։ Հայտնի է մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից մինչև մ.թ.ա. VI-V դդ. ընդգրկող գրավոր աղբյուրներից։ Տարբերվում են հին, միջին և նոր էլամերեններ։
Հնչյունային կազմով հարուստ չի եղել։ Ունեցել է դիմայնություն, որոշյալություն արտահայտող ցուցիչներ։ Զուրկ է եղել հոլովներից։ Բայն ունեցել է եղանակա-ժամանակային ու կերպարային տարբերակումներ։ Գործածված են գաղափարագիր-հիերոգլիֆային և սեպագիր գրատեսակները[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 9)։