Jump to content

Հեյմդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեյմդալ
Հեյմդալը կանգնած է Բիվրյոստ կամրջի վրա և փչում է Գյալարհորն եղջյուրը։
Տեսակականդինավյան աստված
ԴիցաբանությունՍկանդինավյան դիցաբանություն
Սեռարական
Զբաղմունքաստվածների և Բիվրյոստ կամրջի պահապան
ԱնդամակցությունԱսեր
ՀայրՕդին
ՄայրՀեյմդալի ինը մայրեր
ԱտրիբուտներԳուլտոպ, Գյալարհորն
Հատկանիշներսուր տեսողություն և լսողություն
 Heimdallr Վիքիպահեստում

Հեյմդալ (հին նորվ.՝ Heimdallr [ˈhɛimˌdɑllz̠], ժամանակակից իսլանդերեն՝ Heimdallur [ˈheimˌtatlʏr̥]), սկանդինավյան դիցաբանությունում աստվածների և տիեզերական ծառ Իգդրասիլի պահապան աստված, որը հսկում է Բիվրյոստ կամուրջը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյմդալը մարդկությանն է հանձնում աստվածների նվերը, նկարիչ՝ Նիլս Ասպլունդ, 1907

Հեյմդալն Օդինի և Ինը մայրերի որդին է[1] և դասվում է Ասերի շարքին։ Որպես աստվածների պահապան՝ իր կացարան Հիմինբյորգից («Երկնային լեռ») հսկում է այրվող ծիածանի տեսք ունեցող Բիվրյոստ կամուրջը, որը Ասգարդը՝ երկինքը, կապում է Միդգարդի՝ երկրի հետ՝ Ասգարդի մուտքը պաշտպանելով հսկա յոտուններից։

Ըստ սկանդինավյան հավատալիքների՝ Հեյմդալն ունի ապագան տեսնելու կարողություն և սուր զգայարաններ, մասնավորապես՝ սուր տեսողություն ու լսողություն։ Նա նկարագրվում է նաև որպես ձյունաճերմակ մաշկով «փայլող աստված», «ամենապայծառն ասերից», «նա, ով կանխատեսում է ապագան, ինչպես վաները»։ Հեյմդալը համարվում է նաև լույսի և արևածագի աստվածը[2]։ Նրա մականուններն են՝ «ոսկեղջյուր» և «ոսկեատամ»։ Հեյմդալին են պատկանում ոսկեբաշ ձի Գուլտոպը և ոսկե ահեղաձայն եղջյուրը՝ Գյալարհորնը, որը կախված է նրա գոտուց։ Ըստ սկանդինավյան դիցաբանության՝ աշխարհի վերջից՝ Ռագնարյոկից առաջ Հեյմդալը եղջյուր է փչում՝ աստվածներին կանչելով վերջին մարտի[3]։

Հեյմդալին է վերագրվում մարդկության բաժանումը՝ ըստ սոցիալական դասակարգերի։ Նրան վերաբերող այլ ուշագրավ պատմություններից են Բրիսինգամեն թանկարժեք ապարանջանի վերադարձը Ֆրեյային, որը Հեյմդալը խլում է Լոկիից՝ նրա հետ ծովափոկի տեսքով մարտի բռնվելու արդյունքում։ Հեյմդալի և Լոկիի հարաբերությունները մշտապես թշնամական են, և հատկանշական է, որ ըստ կանխագուշակության՝ Ռագնարյոկի իրադարձությունների ժամանակ Հեյմդալը և Լոկին, մարտի բռնվելով, պետք է սպանեն միմյանց[4]։

Հիշատակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեյմդալը հիշատակվում է ավելի վաղ ավանդապատումների հիման վրա 13-րդ դարում կազմված բանաստեղծությունների ժողովածու «Ավագ Էդդայում», 13-րդ դարում գրված «Կրտսեր Էդդայում» և հին սկանդինավյան սագաների ժողովածու «Հեյմսկրինգլայում», արքունական բանաստեղծների՝ սկալդների պոեզիայում և Անգլիայում հայտնաբերված հին սկանդինավերեն ռունական գրություններում։ Միայն երկու տող է պահպանվել «Հեյմդալի հմայախոսությունը» (Heimdalargaldr) չափածո ստեղծագործությունից։

Ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեյմդալը Մարվելի կոմիքսներում

Հեյմդալ աստծո կերպարի վրա է հիմնված Marvel Comics-ի կողմից հրատարակված կոմիքսների հերոս Հեյմդալի կերպարը, որը նկարագրվում է որպես ամենատես ու ամենալուր, օժտված է գերմարդկային ուժով, դիմացկունությամբ, երկարակեցությամբ և հեռափոխադրման (տելեպորտացիա) կարողությամբ։ Բիվրյոստ կամրջի միակ պահապանն է Ասգարդում։

Կինեմատոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր» (2011), «Թոր։ Մռայլ աշխարհը» (2013), «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» (2015), «Թոր։ Ռագնարյոկ» (2017) և «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» (2018) ֆիլմերում Հյելմդալը հանդես է գալիս որպես Բիվրյոստի պահապան՝ բացելով և փակելով այն մյուս աստվածների խնդրանքով, ինչպես նաև ունի տարբեր աշխարհներում կենդանի էակներին հետևելու կարողություն։ Հեյմդալին մարմնավորել է կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան Իդրիս Էլբան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Faulkes (1995:25-26):
  2. «Հեյմդալ». Random House Webster's Unabridged Dictionary.
  3. Lindow (2002: 170):
  4. Faulkes (1995:54):

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bailey, Richard N. (1996). England's Earliest Sculptors. University of Toronto. ISBN 0-88844-905-4.
  • Bellows, Henry Adams (1923). The Poetic Edda. American-Scandinavian Foundation.
  • Cöllen, Sebastian (2015). Heimdallr – der rätselhafte Gott. Eine philologische und religionsgeschichtliche Untersuchung. Ergänzungsbände zum Reallexikon der Germanischen Altertumskunde 94. Berlin & Boston: Walter de Gruyter. 978-3-11-042195-8
  • Daubney, A. (2010). LIN-D92A22: Early Medieval Spindle Whorl. Accessed: Jun 9, 2011 10:42:37 AM.
  • Dodds, Jeramy. Trans. 2014. The Poetic Edda. Coach House Books. 978-1-55245-296-7
  • Dumézil, Georges (1973). "Comparative Remarks on the Scandinavian God Heimdall". Trans. Francis Charat. In: Gods of the Ancient Northmen ed. Einar Haugen. University of California Press. 978-0-520-02044-3
  • Faulkes, Anthony (Trans.) (1995). Edda. Everyman. 0-460-87616-3
  • Hollander, Lee M. (Trans.) (2007). Heimskringla: History of the Kings of Norway. University of Texas Press. 978-0-292-73061-8
  • Larrington, Carolyne (Trans.) (1999). The Poetic Edda. Oxford University Press. 0-19-283946-2
  • Lindow, John (2002). Norse Mythology: A Guide to the Gods, Heroes, Rituals, and Beliefs. Oxford University Press. 0-19-515382-0
  • Much, Rudolf 1930. "Der nordische Widdergott". Deutsche Islandforschung 1930, Vol. 1: Kultur, ed. Walther Heinrich Vogt, Veröffentlichungen der Schleswig- Holsteinischen Universitätsgesellschaft, 1928:1 (Breslau: F. Hirt, 1930), p. 63–67.
  • Schach, Paul (1985). "Some Thoughts on Völuspá" as collected in Glendinning, R. J. Bessason, Heraldur (Editors). Edda: a Collection of Essays. University of Manitoba Press. 0-88755-616-7
  • Simek, Rudolf (2007). Translated by Angela Hall. Dictionary of Northern Mythology. D.S. Brewer 0-85991-513-1
  • Thorpe, Benjamin (Trans.) (1866) The Elder Edda of Saemund Sigfusson. Norrœna Society.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • MyNDIR (My Norse Digital Image Repository) Նկարազարդումներ ձեռագիր մատյաններում և վաղ շրջանի տպագիր գրքերում, որտեղ պատկերված է Հեյմդալը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեյմդալ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy