Մ.թ.ա. 1000
Արտաքին տեսք
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր թվականները մոտավոր են:
- Անտիկ արվեստի դարաշրջանի սկիզբը, որը տևել է 500 տարի։
- Ուելսի տարածքն սկսել են բնակեցնել կիմրերի կելտական ցեղերը։
- Սամավեդայի ձևավորման ժամանակաշրջանի ենթադրյալ ավարտը։
- Գիտնականները մետաղե զենքի և մետաղական գործիքների արտադրության սկիզբը վերագրում են մ.թ.ա. 1000 թվականին[1]։
- Ժամանակակից Իտալիայի տարածքում բնակվել էին լիգուրների, էտրուսկների, իտալիկների, լատինների, սաբինների ցեղերը[2]։
- Հունաստանում ավարտվել է բրոնզի դարը։
- Հյուսիսային Հնդկաստանում սկսել են ձևավորվել մի շարք ստրկատիրական պետություններ, որի գերակշռող կրոնական-մշակութային գործոնը եղել է հինդուիզմը[3]։
- Հին Իսրայելում կառավարման հանրապետական ձևը (Դատավորների դարաշրջան) ժողովրդի պահանջով փոխարինվել է միապետականով։
- Կորեական դիցաբանության համաձայն՝ Կոչոսոնի վան է դարձել Մունմուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Генезис лифта Արխիվացված է Մարտ 5, 2009 Wayback Machine-ի միջոցով: Արխիվացված 2009-03-05 Wayback Machine
- ↑ История Италии
- ↑ Краткая история страны Индия