Jump to content

Չեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեկի նմուշ

Չեկ, փաստաթուղթ, հաշվի տիրոջ հանձնարարությունը վճարորդին (վարկային հիմնարկին)՝ դրանում նշված դրամական գումարը ներկայացնողին վճարելու մասին։ Արժեթղթի տեսակ է։ Առաջացել է փողի շրջանառության և վճարման միջոցի ֆունկցիաներից։ Որպես շրջանառության վարկային միջոց լայնորեն կիրառվում է հատկապես զարգացած երկրների ներպետական և միջպետական հաշվարկներում։ Չեկում պետք է նշվի տալու թվականը և վայրը, վճարորդը, այն հաշիվը, որից կատարվելու է վճարումը, չեկատուի ստորագրությունը։ Դրանցից մեկի բացակայության դեպքում այն համարվում է անվավեր, իսկ ուղղումներ, փոփոխություններ կատարել չի թույլատրվում։ Չեկը, չհաշված տալու օրը, ուժի մեջ է 10 օր։ Չեկատուն պատասխանատու է չեկագումարի վճարման համար, մաս-֊մաս վճարումը չի թույլատրվում։

Չնայած չեկերի տարպես ձևեր օգտագործվել են հնագույն ժամանակներից (առնվազն 9-րդ դարից) ի վեր, չեկերը, որպես անկանխիկ վճարման եղանակ, օգտագործման գագաթնակետին հասան 20-րդ դարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 712
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy