Jump to content

Հիբա Աբու Նադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիբա Աբու Նադա
արաբ․՝ هبة كمال صالح أبو ندى‎‎[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1991(1991-06-24)[2]
ԾննդավայրՄեքքա, Սաուդյան Արաբիա[2]
Մահացել էհոկտեմբերի 20, 2023(2023-10-20)[2][3] (32 տարեկան)
Մահվան վայրԽան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին[2]
Քաղաքացիություն Պաղեստին
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունԳազայի իսլամական համալսարան և Գազայի Ալ-Ազհար համալսարան
ԵրկերԹթվածինը մահացածների համար չէ
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան և սննդաբան
Պարգևներ և
մրցանակներ
 Hiba Kamal Abu Nada Վիքիպահեստում

Հիբա Քամալ Աբու Նադա (արաբ․՝ هبة كمال أبو ندى‎‎, հունիսի 24, 1991(1991-06-24)[2], Մեքքա, Սաուդյան Արաբիա[2] - հոկտեմբերի 20, 2023(2023-10-20)[2][3], Խան Յունիս, Գազայի հատված, Պաղեստին[2]), պաղեստինցի բանաստեղծ, արձակագիր, սննդաբան[5] և վիքիմեդիստ[6]։ Նրա «Թթվածինը մահացածների համար չէ» (անգլ.՝ "Oxygen is not for the dead") վեպը 2017 թվականին Արաբական ստեղծարարության Շարժայի մրցանակաբաշխությունում ստացել է երկրորդ մրցանակը[7][8]։ Սպանվել է Գազայի հատվածում՝ 2023 թվականի Իսրայել-Համաս պատերազմում իսրայելական ավիահարվածի հետևանքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Նադան ծնվել է Մեքքայում, Սաուդյան Արաբիա, 1991 թվականի հունիսի 24-ին։ Կենսաքիմիայի բնագավառում բակալավրի աստիճան ստացել է Գազայի Իսլամական համալսարանից, կլինիկական սնուցման ոլորտում մագիստրոսի կոչում՝ Ալ-Ազհարի համալսարանից[9]։

Որոշ ժամանակ աշխատել է Ռուսուլի ստեղծագործական կենտրոնում, որը կապված է որբերի ալ-Ամալ ինստիտուտի հետ։ Ըստ Ալ-Այամի, նա «զբաղված էր արդարությամբ, արաբական գարնան ապստամբություններով և օկուպացված պաղեստինյան կյանքի իրողություններով»[10]։

Հրատարակել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ և վեպ՝ al-Uksujīn laysa lil-mawtā («Թթվածինը մահացածների համար չէ», արաբ․՝ الأكسجين ليس للموتى‎‎) վերնագրով։ 2017 թվականին վեպի համար արժանացել է Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից անցկացվող Արաբական ստեղծարարության Շարժայի 20-րդ ամենամյա մրցանակաբաշխության երկրորդ մցանակին[11][12]։ Գիրքը վերահրատարակվել է Dar Diwan-ի կողմից 2021 թվականին[13]։

Նրա վերջին գրառումը համացանցում եղել է 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ նա գրել է[14]

Գազայի գիշերը մութ է, բացառություն են հրթիռների շողերը, լռությունը խախտում են ռումբերի ձայները, սարսափելի է, բացառությամբ աղոթքի հնարավորությունից, սև է, առանց նահատակների լույսի։ Բարի գիշեր, Գազա։

2023 թվականի հոկտեմբերի 20-ին Հիբա Աբու Նադան սպանվել է Իսրայել-Համաս պատերազմում՝ Իսրայելի օդուժի ավիահարվածի ժամանակ, որը խոցել է նրա տունը Խան Յունիսում՝ հարավային Գազայի հատվածում։ Նա 32 տարեկան էր[15][16]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ‏الأكسجين ليس للموتى ‏ [Oxygen is not for the dead: a novel] (արաբերեն). ‏دائرة الثقافة، حكومة الشارقة،‏, al-Shāriqah. 2017. ISBN 978-9948-23-314-5. OCLC 1032289333 – via Wikidata: Q123139804.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. الأكسجين ليس للموتىSharjah Department of Culture.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Heba Abu Nada Who Was This Pioneering Palestinian Writer?
  3. 3,0 3,1 3,2 L'écrivaine palestinienne Hiba Abu Nada tuée par une frappe israélienne
  4. "الثقافة" تكّرم الروائية "أبو ندى" لفوزها بجائزة الشارقة للإبداع العربي — 2017.
  5. «وزارة الثقافة تنظم أمسية شعرية بالتعاون مع بلدية غزة». Alwatan Voice (արաբերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Gaza: Muerte de una poeta - ContraPunto». ContraPunto (իսպաներեն). 2023 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. «"الثقافة" تكّرم الروائية "أبو ندى" لفوزها بجائزة الشارقة للإبداع العربي». Alray (արաբերեն). 2017 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «الأكسجين ليس للموتى». Department of Culture, Sharjah (արաբերեն). 2017. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «حوار صحفي مع الأديبة هبة أبو ندى». Women for Palestine (արաբերեն). 2017 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «هبة أبو ندى .». www.al-ayyam.ps. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «الحدث الثقافي: فلسطين تكسب جائزتين في الشعر والرواية». Al-Hadath (արաբերեն). 2017 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «وزارة الثقافة تشيد بفوز حجاوي وابو ندى في جائزة الشارقة للإبداع العربي». Palestinian Ministry of Culture (արաբերեն). 2017. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «الأكسجين ليس للموتى (Oxygen is not for the dead)». Goodreads (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  14. «Read the last words of writer Heba Abu Nada, who was killed last week by an Israeli airstrike». Literary Hub (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. Ramadan, Alsayid (2023 թ․ հոկտեմբերի 21). «حاصلة على جائزة الشارقة للإبداع العربي.. وفاة الأديبة الفلسطينية الشابة هبة أبو ندى ضحية قصف غزة». Al-Bayan (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. Al-Kardousi, Elham (2023 թ․ հոկտեմբերի 21). «معلومات عن الشاعرة الفلسطينية هبة أبو ندى.. قتلها الاحتلال في غزة». El Watan News (արաբերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիբա Աբու Նադա» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy