Jump to content

x86

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինթել 8086

x86 (Intel 80x86)-ն ապարատային պլատֆորմ է, որը հանդիսանում է միկրոպրոցեսորի ճարտարապետություն և հրամանների համապատասխան հավաքածու։ Այն մշակված է և թողարկված, ինչպես Intel-ի, այնպես էլ նրա հետ համատեղելի պրոցեսորների համար, որոնք ստեղծվել են այլ արտադրողների կողմից։ Տերմինն առաջացել է այն փաստից, որ Intel-ի հետ համատեղելի հին պրոցեսորների անվանումները նույնպես վերջանում էին 86-ով։ Տարիների ընթացքում x86-ի հրամանների բազմությունը, մնալով հետ-համատեղելի, համալրվել և ընդլայնվել է։ Ճարտարապետությունն իրականացվել է Intel-ի, Cyrix-ի, AMD-ի, VIA-ի և շատ այլ արտադրողների պրոցեսորների համար։

Քանի որ, x86 տերմինը 80386-ի ներկայացնելուց դարձավ տարածված, այն սովորաբար ենթադրում է երկուական համատեղելիություն 80386-ի 32 բիթային հրամանների բազմության հետ։ Այն կարող է երբեմն ներկայացվել որպես x86-32, տարբերվելու համար կա՛մ 16 բիթային՝ x86-16 բնօրինակից, կա՛մ ավելի նոր, 64 բիթային՝ x86-64-ից (կոչվում է նաև x64)։ Չնայած, որ նոր անհատական համակարգիչներում և սերվերներում օգտագործվող x86 պրոցեսորներն ունեն 64 բիթայնություն, հին համակարգիչների և սերվերների հետ համատեղելիության խնդիրներից խուսափելու համար, x86-64 կամ x64 տերմինները հաճախ օգտագործվում են 64 բիթային ծրագրակազմը նշելու համար, իսկ x86 տերմինը ենթադրում է միայն 32 բիթայինները։

Ներկայումս, x86 ճարտարապետությունն լայն տարածված է սեղանադիր և ծնկադիր համակարգիչներում, ինչպես նաև սերվերների և աշխատակայանների աճող մեծամասնության մեջ։ Ծրագրակազի մեծ մասն աշխատում է տարբեր պլատֆորմների վրա, ներառյալ MS-DOS-ը, Windows-ը, Լինուքսը, BSD-ն, Solaris-ը և Mac OS X-ը։ Ներդրված համակարգերի ճարտարապետությունը տարբերվում է։ Այստեղ տարածված են ավելի պարզ 16 բիթային x86 չիպերը, բայց AMD-ի Geode-ը և նոր Intel Atom-ը այս ոլորտում օգտագործվող 32 և 64 բիթային նախագծման օրինակներ են։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy